Իսպանիայի դատարանը թագավոր Խուան Կարլոս I-ի կրտսեր դուստր ինֆանտա Քրիստինային մեղադրել է փողերի ապօրինի օրինականացման եւ հարկային հանցագործությունների մեջ, երեքշաբթի՝ հունվարի 7-ին, հաղորդել է El Mundo թերթը: Նա դատարանին կներկայանա այս տարվա մարտի 8-ին, հաղորդում է Forbes.ru-ն:

Ինֆանտային մեղադրում են Aizoon ընկերության միջնորդությամբ փողերի լվացման եւ այլ խարդախությունների մեջ. Aizoon-ն ընտանեկան ձեռնարկություն է, նա էլ համասեփականատեր է հանդիսանում: Ենթադրվում է, որ այդ ընկերության հաշվին փոխանցել են 1 մլն եվրո Instituto Noos բարեգործական հիմնադրամի պետական միջոցներից, որի ղեկավարների թվում է արքայադստեր ամուսին հերցոգ Ինյակի Ուրդանգարինը: Այս պահին նա իր գործընկեր Դիեգո Տորեսի հետ միասին 5,8 եվրո գումարի յուրացման գործով մասնակից է հանդիսանում: Հետաքննության տվյալներով՝ հիմնադրամը գերագնահատում էր ծառայություններն ու կատարվող աշխատանքները, ինչպես նաեւ կազմում էր կեղծ հաշվետվություններ: Ինքը հերցոգն իրենց մեղավոր չի ճանաչում: Ինֆանտա Քրիստինայի գործը բաղկացած է 227 էջից:

Իսպանական օրենսդրության համաձայն՝ 48-ամյա արքայադստերը սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում եւ տուգանք, որը կարող է երեք անգամ գերազանցել ապօրինի կերպով օրինականացված գումարի չափը: Սա Իսպանիայի նորագույն պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ թագավորի ամենամոտ հարազատին հանցագործություն կատարելու կասկածանքով դատարան են կանչում: