Ամերիկյան Ասամ եւ Նագալենդ նահանգների մի քանի հարյուր բնիկ հնդկացիներ ստիպված են եղել լքել իրենց տները՝ երկու ցեղախմբերի միջեւ դաժան բախումների հետեւանքով:

Ոստիկանության տվյալներով՝ Կարբի եւ Ռենգմա ցեղախմբերի ավելի քան 3 հազար մարդ տեղափոխվել են ինքնաշեն վրանային ճամբարներ, որոնք պատրաստվել են տեղտ դպրոցներում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ցեղախմբերի միջեւ հակամարտությունը բռնկվել է նախորդ շաբաթ: Գրոհայինների հարձակումների հետեւանքով երկու կողմերից զոհվել է առնվազն 13 մարդ: Դեպքի վայրից հայտնում են, որ սպանվածներից մի քանիսի ձեռքերն ու աչքերը կապած են եղել: