Պաշտոնական այցով Պերուում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հունվարի 6-ին, հանդիպել է Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտին Բեաունդե Մորեյրայի հետ եւ քննարկել Հայաստանի եւ Պերուի հարաբերությունների զարգացման, երկու երկրների օրենսդիր մարմինների՝ Ազգային ժողովի եւ Կոնգրեսի միջեւ կապերի եւ համագործակցության հաստատման, բարեկամության խմբերի ստեղծման հնարավորությունները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային օրակարգի խնդիրների շուրջ։
Հայաստանի արտգործնախարարը Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարեւորությունը։





























