Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով սուբծննդյան տոներին դահուկներով սահելիս վնասվածք էր ստացել եւ դրա պատճառով չեղյալ հայտարարել մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այսօր՝ հունվարի 7-ին, կրկին հայտնվել է հանրության առջեւ: Նա հանդիպել է երեխաների հետ, որոնք Սուրբ Ծննդյան տոների առթիվ բարեգործական դրամահավաք են կազմակերպել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Այդ տոնական ընդունելությայն, որն ավանդաբար ամեն տարի անցկացվում է կանցլերի բեռլինյան նստավայրում, Մերկելը եկել է հենակներով: Իր ելույթի սկզբում նա խոստովանել է, որ իր համար դեռեւս շատ դժվար է ոտքի վրա կանգնելը:
Այն, որ ինքն ընկել է դահուկներով սահելիս, հայտնի է դարձել երկուշաբթի: Միջադեպը տեղի է ունեցել Շվեյցարիայում, դեռեւս Ամանորից առաջ, սակայն նա միայն հունվարի 3-ին է իմացել, թե որքան վտանգավոր է վնասվածքը, երբ բուժզննություն է անցել Բեռլինում:
Սկզբում Մերկելը ենթադրել է, որ դա միայն թեթեւ վնասվածք է, բայց ռենտգենը ցույց է տվել, որ վնասվել է նաեւ նստատեղի ոսկորը:





























