Ճապոնիայի ավելի քան 350 բնակիչներ թունավորվել են անորակ սառեցված մթերքից, որոնք կարող էին պեստիցիդներ պարունակել, հաղորդում է Associated Press-ը:

Ավելի վաղ Maruha Nichiro Holdings ընկերությունը հետ էր կանչել ավելի քան 6,4 մլն միավոր սննդամթերք:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, իսկ մասնագետները նշում են, որ այդ սննդամթերքի մեջ պեստիցիդների աստիճանը 2,6 անգամ բարձր է թույլատրելիից, հաղորդում է Gazeta.ru-ն:

Թեեւ այն հանգամանքին, որ դոզայի գերազանցումը կարող է հանգեցնել մահվան, դեռեւս նման դեպք չի արձանագրվել: