Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, այսօր՝ հունվարի 7-ին, տեղի է ունեցել պայթյուն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով եւ մարմնական վնասվածքներով Արթիկի, այնուհետեւ Գյումրիի ԲԿ է հոսպիտալացվել 80-ամյա Վ. Յ.-ն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հոռոմ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի նախասրահում տեղի է ունեցել ինքնաշեն ջեռուցման կաթսայի պայթյուն, ինչից փլուզվել է ննջասենյակի եւ նախասրահի միջնապատը՝ 12 քմ, տան պատերին առաջացել են ճաքեր, կոտրվել են երկուական դուռ եւ պատուհան:





























