Արգենտինայում ֆրանսիական Carrefour սուպերմարկետների ցանցը վաճառել է կարկանդակներ, որի պիտակի վրա նշված է եղել, որ դրա կազմում կա 12 գրամ կոկաին:
Այդ թերությունը շտկելով՝ ընկերությունը ներողություն է խնդրել իր հաճախորդներից: Carrefour Argentina-ում պատահածը «հիմար կատակ» են անվանել:
Ընկերությունում պարզաբանել են, որ այդպես է վարվել կարկանդակներ մատակարարող ընկերության աշխատակիցներից մեկը: Ընկերությունը նաեւ ընդգծել է, որ ոչ մի արգելված նյութեր, այդ թվում՝ կարկանդակներում, չկան: Թե ինչ ընկերության մասին է խոսքը, չի հաղորդվում: Այս մասին հաղորդում է «Կորեսպոնդենտը»:





























