Ադրբեջանի հետ սահմանին, հունվարի 8-ի դրությամբ, իրավիճակը հարաբերականորեն նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ տարվա սկզբից սահմանին արձանագրվել են որոշ միջադեպեր եւ լարվածություն: