Արաբական Միացյալ Էմիրությունում հորդառատ անձրեւի պատճառով տրանսպորտային կոլապս է սկսվել: Բացի այդ երկրի որոշ շրջաններ ջրի տակ են անցել:
Հաղորդվում է, որ Դուբայում, Շարջայում ու Ռաս էլ Հայամում մոտավորապես տաս ամիսների տեղումներ են եղել:
Ոստիկանությունում գրանցվել է ավելի քան հինգ հազար արտակարգ հաղորդագրություն: Բազմաթիվ վթարների պատճառը արագության ռեժիմի խախտումն է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Նեյշնլը»:
Վատ տեսանելիության պատճառով երկրում հարյուրավոր ավտովթարներ են գրանցվել: Վթարների արդյունքում մահացել է մեկ վարորդ, ավելի քան քսան մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Նշվում է, որ ԱՄԷ-ում տրանսպորտային համակարգը նախատեսված է էքստրեմալ բարձր ջերմաստիճանի համար, ուստի այդ երկրում ցանկացած տեղումներ իսկական աղետ են դառնում:





























