Հայաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին հանրապետությունում բնակչության շրջանում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Գրանցվել  է ալկոհոլի չարաշահման 36 դեպք, որից 4-ը 13-14 տարեկան երեխաներ են:

Հետտոնական օրերին եւս խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթեւ, անյուղ ապուրներին, բանջարեղենային կերակրատեսակներին եւ մրգերին:

Նախարարությունը եւս մեկ անգամ հորդորում է առաջիկա օրերին սննդային թունավորումների եւ սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով զերծ մնալ ժամկետանց, ոչ սառնարանային պայմաններում պահպանված, անբավարար ջերմային մշակման ենթարկված սննդամթերքի, հատկապես՝ պատրաստի կերակրատեսակների (պահածոներ, կրեմային թխվածքներ, մսային ճաշատեսակներ), ինչպես նաեւ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից: