Չինաստանի իշխանությունները արգելափակել են The Guardian թերթի կայքի հասանելիությունը: Բրիտանական թերթի խմբագրությունից հայտնել են, որ չգիտեն տեղի ունեցածի պատճառների մասին:
«The Guardian-ի կայքի արգելափակման պատճառները հայտնի չեն, բայց Չինաստանի հետ առնչություն ունեցող The Guardian-ում հրապարակված նյութերից մեկը վերջին երկու օրերին չէին կարող վտանգավոր լինել այդ երկրի համար»,-ասել են խմբագրությունում եւ հավելել, որ հունվարի 6-ին հոդված է հրապարակվել Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում անկարգությունների մասին:
«Մենք հիասթափված ենք, որ կայքը արգելափակվել է Չինաստանում: Հույս ունենք, որ կայքի հասանելիությունը կվերականգնվի մոտ ժամանակներս»,-ասել են թերթի խմբագրությունից:





























