Ռուսաստանի Տուլա քաղաքում ընտանեկան կոնֆլիկտի ժամանակ տուժել է ոստիկանության տեսուչը: Նա փորձել է բաժանել ձեռնամարտի բռնված մորն ու դստերը, սակայն չի հաջողվել վեճը խաղաղ ավարտել: Արդյունքում ոստիկանին կծել են եւ պատռել շալվարը:

Ականատեսների խոսքով՝ Տուլայում բնակարաններից մեկից ոստիկանություն են կանչել: Իրավապահները դեպքի վայր են հասել կոնֆլիկտի ամենաթեժ պահին, երբ հարբած երիտասարդ աղջիկը վիճաբանելիս է եղել մոր հետ: Երբ ոստիկաններից մեկը փորձել է բաժանել կռվի մասնակիցներին, 21-ամյա աղջիկը կծել է ոստիկանի ձեռքը, պատռել նրա համազգեստը եւ մի քանի անգամ հարվածել գլխին:

Օրինախախտ աղջկան ձերբակալել են, ներկայումս որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: Ոստիկանության աշխատակցին բժշկական օգնություն են ցուցաբերել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: