Ինչպես բոլորին է հայտնի, տարիքի հետ մարդկանց համար ավելի դժվար է նիհարել: Ճապոնական Սիձուոկայի համալսարանի դեղագործական գիտությունների դպրոցի հետազոտողներին հաջողվել է պարզել, ինչու է մարդկանց քաշը տարիքի հետ ավելանում: Ինչպես պարզվել է, խնդիրը կայանում է նրանում, որ օրգանիզմում ճարպերի երկու տեսակներից մեկը պակաս ակտիվ է դառնում:
Իրականում ճարպը պարզապես սպիտակ ենթամաշկային շերտ չէ, որն առաջանում է շատ ուտելու հետեւանքով: Մարդու օրգանիզմում կա նաեւ ժարպային շերտ, որը կարեւոր դեր է խաղում մարմնի ջերմաստիճանի պահպանության գործում:
Իրենց հետազոտության արդյունքում ճապոնացի գիտնականները պարզել են, որ մուգ ճարպի քանակությունը մարդու օրգանիզմում ծերանալուն զուգահեռ նվազում է, այդ կերպ լիարժեք չի կատարում իր գործառույթները, ինչն էլ սկսվում է փոխհատուցվել սպիտակ ճարպի կուտակմամբ, եւ մարդու քաշն արդյունքում կարող է զգալիորեն ավելանալ:
Այժմ գիտնականները պետք է միջոց գտնեն մուգ ճարպի վերականգնման համար, իսկ մինչ այդ տարեց մարդիկ պետք է «տանջվեն» նիհարելու համար:





























