Նորվեգիայի հյուսիսում գտնվող Վալնեսֆյորդ կոմունայի բնակչուհին սահում էր չմուշկներով սառցակալած Կոսմո լճի վրա, երբ հայտնաբերել էր սառեցված եղջերուի:

«Սկզբում մտածեցի, որ ինչ-որ ծառ է, կամ խոտ, հետո ուշադիր նայեցի, տեսա, որ եղջերու է: Ես դեռ երբեք նախկինում չէի տեսել սառցակալած կենդանու»,- կինը պատմել է Նորվեգիայում կյանքի մասին The Local պորտալին տված հարցազրույցում, հաղորդում է Gismeteo-ն:

Տեղացիների կարծիքով, ամենայն հավանականությամբ, եղջերուն սառույցի տակ է հատնվել ավելի վաղ ձմռանտ, քանի դեռ սառույցն ամուր չէր: Հնարավոր է կենդանին փորձել է անցնել լիճը, սակայն սառույցը չի դիմացել ու նա անցել է ջրի տակ, հետո սառել սառույցի տակ:

Հաղորդում են, որ սառած եղջերուի տեսարանը մագնիսի պես լճի մոտ է ձգում տեղի երեխաներին: