Ուկրաինայի իշխանությունների՝ ԵՄ-ի հետ ասոցացման բանակցությունների նպատակը Ռուսաստանի հետ առավել ձեռնտու համաձայնագիր պոկելն էր: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախկին նախարար Յոշկա Ֆիշերը
«Յանուկովիչը Բրյուսելի հետ ասոցացման բանակցությունները վարում էր միայն ձեւի համար: Վիլնյուսում ԵՄ գագաթաժողովը խաբուսիկ էր երեւում: ԵՄ-ի հետ կեղծ բանակցություններ վարելու ժամանակ Յանուկովիչը մեկ նպատակ ուներ՝ բարձրացնել իր գինը Ռուսաստանի հետ գործարքում»,-ասել է Ֆիշերը՝ հավելելով, որ Ուկրաինայի նախագահին հաջողվել է հասնել իր նպատակին:
Միաժամանակ գերմանացի նախկին նախարարը քննադատել է ԵՄ-ին, որը որեւէ կերպ չի արձագանքում ՌԴ-ի կողմից Ուկրաինային ճնշելու փորձերին:





























