Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն իր ունեցվածքը խաղատներում «չի կրվել»: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Տիգրան Կարապետյանը դեկտեմբերի 10-ից գնացել է Շրի Լանկա: «Մի քանի  տաք երկիր էլ պետք է գնա: Երեւի մի 2 ամսից նոր գա: Ես իր հետ խոսել եմ. ծիծաղեց եւ ասաց. «Տո ինչ ուզում ա թող գրեն:  Ես ման եմ գալիս, վիճակս լավ է, տաք երկրներում եմ ու ամեն ինչ նորմալ է»,- ասաց Արտակ Հարությունյանը՝ հավելելով, որ Տիգրան Կարապետյանի ունեցվածքը Վոլգոգրադում է:

«Իսկ Վոլգոգրադում համ հյուրանոցներն են տեղում, համ կոմպլեքսը»,- ավելացրեց Արտակ Հարությունյանը: