ԱՄՆ որոշ նահանգներում առկա անոմալ ցրտերի պատճառով Նյու Յորքի Հուդզոն գետում լաստանավը սառցե թակարդն է ընկել: Նավը վերանորոգումից էր վերադառնում, այդ պատճառով դրա վրա ուղեւորներ չեն եղել: Լաստանավին օգնելու համար պահանջվել է ափամերձ փրկրարական ծառայությունների աջակցությունը: Լաստանավը դեպի ափնեն տեղափոխել քարշակի միջոցով, հաղորդում է ՆՏՎ-ն:

Միջադեպի նախօրեին օդերեւութաբանները գրանցել են ամենացածր ջերմաստիջանը՝ ըստ Ցելսիուսի սանդղակի՝ մինուս 16 աստիճան: Մասնագետները հանգստացնում են բնակչությանը՝ առաջիկա օրերին ջերմության բարձրացում է սպասվում: