Մալայզիական Պինանգ նահանգի ֆերմայից գողացված չորս կովերը խախտել են կողոպտիչների ծրագրերը: Նրանք քաշով չափազանց ծանր են եղել մարդատար ավտոմեքենաների համար, որով նրանց փորձել են տեղափոխել, գրում է The Daily Star-ը:

Նախքան առեւանգումը անասնագողերը հանգստացնող են ներարկել կենդանիներին, որպեզի նրանք չընդդիմանան: Կենդանիներից մեկին տեղադրել են մեքենայի բեռնախցիկում, մյուս երեքին՝ մեքենայի սրահի հետեւի նստատեղին, սակայն առեւանգողները հեռու մեկնել չեն կարողացել: Առեւանգիչները մեքենային ու կովերին ֆերմայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են թողել ու փախուստի դիմել, փոխանցում է Lenta.ru-ն:

Երբ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, կենդանիները դեռեւս մեքենայում են եղել: Թե որքան ժամանակ է պահանջվել կենդանիներին դուրս բերելու համար, չի հաղորդվում:

Անասնագողերը փախուստի մեջ են: