Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 9-ին այցելել է Կենտրոնական զինվորական հավաքակայան ու ծանոթացել աշուն-ձմեռ զորակոչին:

Նա հետեւել է վիճակահանությանը, զրուցել զորակոչիկների ու նրանց ծնողների հետ:

Հավաքակայանի այցելության արդյունքում նախարարը լրագրողներին հայտնել է, որ աշխատանքը կատարվում է բարձր մակարդակով, իսկ վիճակահանության համակարգի ներդրումը նպաստելու է բնակչության վստահության զարգացմանը: Ըստ նրա ՝ համակարգի միջոցով կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցվում: Սակայն դրանք դեռեւս իսպառ չեն վերացել:

Նա ցրել է զորակոչիկների թվաքանակի կրճատման վերաբերյալ մտավախությունները: Ըստ նախարարի՝ նախորդ զորակոչ պլանը կատարվել է 111 տոկոսով: Այս առնչությամբ նա հիշեցրել է նաեւ բանակի՝ պամանագրային զինծառայողներով համալրվելու մասին:

Ինչ վերաբերում է զորակոչի անցկացման ձեւի վերաբերյալ բողոքներին, ապա նախարարը նշել է, որ դրանք հիմնականում կապված են զորակոչիկների առողջական վիճակի հետ: