«Վիկիպեդիա» ինտերնետ-հանրագիտարանը հրապարակել է անցած տարում ամենակարդացվող ռուսերեն հոդվածների վարկանիշը: Ցանկը բաղկացած է հազարավոր էջերից, որոնք դասավորվել են օրական դիտումների քանակով: Հայաստանի մասին հոդվածը 2157 դիտում է հավաքել եւ զբաղեցրել 322-րդ տեղը:
Նշենք, որ անգլալեզու տարբերակում Հայաստանը օրական միջինը 27431 դիտում է ունեցել եւ զբաղեցրել է 2501-րդ տեղը: Անգլիական ցանկը բաղկացած է 5 հազար հոդվածներից:
Ռուսերեն ընթերցողներին ամենաշատը հետաքրքրել են «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցցանցերը, նաեւ «Գահերի խաղը» եւ «Սեքս» հոդվածները:





























