Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ է ընտրվել  Սիրանուշ Սահակյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը:Նրա խոսքով, Սիրանուշ Սահակյանը հանձնաժողովի անդամների կողմից միաձայն է ընտրվել: 

Նշենք, որ հանձնաժողովի նախկին նախագահ Էմիլ Բաբայանը նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ, իսկ հանձնաժողովի անդամ էր նշանակվել Սիրանույշ Սահակյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ նախագահի ռեֆերենտի պաշտոնը: