Հունվարի 10-ին Բրյուսելում սպասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ) եվրոպական համախմբված զորքերի ուղարկման վերաբերյալ առաջարկության քննարկում:
Տեղի բնակչության եւ միջազգային հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների անվտանգության պահպանության համար Եվրամիության երկրների զինծառայողներին ԿԱՀ ուղարկելու առաջարկությունը կքննարկեն Եվրամիությանը 28 երկրների մշտական ներկայացուցիչները:
Ընդ որում նշվում է, որ արագ արձագանքման ռազմական ստորաբաժանումները հանրապետություն ուղարկել չի ծրագրվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրոպական միության խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցչին:
Ֆրանսիացի զինվորներն ուղեւորվում են Կենտրոնական Աֆրիկա:





























