Իտալիայում տնային կալանքի են ենթարկել Եվրոպայի խոշորագույն, Հռոմի մերձակայքում տեղակայված «Մալագրոտտա» աղբանոցի տիրոջը:

86-ամյա Մանլիո Չերրոնին, ում անվանում են «աղբի արքա», մեղադրվում է աղբավերացման եւ թափոնների տեղակայման օրենսդրության խախտման մեջ: Նրանից բացի ձերբակալվել ենեւս վեց մարդ, այդ թվում Լացիո մարզի նախկին նահանգապետ Ռանյերո Դե Ֆիլիպիսը:

Աղբանոցի տիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել աղբը բաց տարածքում թողնելու համար: Աղբանոցը պետք է իր գոյությունը դադարեցներ դեռ 2007թ., սակայն իտալացի պաշտոնյաների թողտվությամբ այն աշխատել է մինչեւ 2013թ. հոկտեմբերը:

Բացի 250 հեկտար տարածքով «Մալագրոտտա»-ից, Չերրոնին մի քանի այլ օբյկետներ էլ ունի, իսկ նրա տարեկան շրջանառությունը կազմում է 1 մլրդ եվրո: