Ռուսաստանի մայրաքաղաքում նոր մզկիթների կառուցումը կկրճատի երկրի մահմեդականների արմատականացման աճը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի մուֆտիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինը:
Նրա համոզմամբ՝ ներ մզկիթների բացումը «կնպաստի մթնոլորտի առողջացմանը, կզսպի մեր հասարակության մահմեդական հատվածի արմատականացման աճը», հաղորդում է «Ռոսիա 24»-ը:
«Եթե մզկիթներ են կառուցվում, այնտեղ իմամներ են աշխատում, որոնք հոգեւոր վարչությունների պաշտոնապես նշանակված ղեկավարներ են, հայտնի են պետությանը, հավատավորներին, եւ նրանք հավատացյալներին կդաստիարակեն մեր ավանդական արժեքների, սիրո եւ եղբայրության, իսլամի ավանդական հոսանքների ոգով»,- ասել է Գայնուտդինը: Հակառակ դեպքում մահմեդականները կհավաքվեն շուկաներում, տնակներում ու այլ շինություններում, «որտեղ կքարոզի ոչ թե պաշտոնական իմամը, այլ անհայտ մեկը», համոզված է մուֆտին:





























