Ավստրալական Քվինսլենդ նահանգի գյուղերից մեկի բնակիչների վրա երկնքից մոտավորապես 100 հազար սատկած չղջիկ է վայր ընկել:

Գիտնականների կարծիքով՝ միջադեպի պատճառ կարող է լինել անսովոր տապը, որը գրացվել է շրջանում: Այս ամառ օդի ջերմաստիճանը 40-ից բարձր է եղել:

Այդ տեսակ շոգից տառապում են ոչ միայն մարդիկ, այլ նաեւ կենդանիները: Մասնավորապես չղջիկների համար շոգը մահացու է եղել. երբ օդի ջերմաստիճանը 43-ից բարձր է, արյան շրջանառության խախտման հետեւանքով կենդանիները սատկած վիճակում գետնին են ընկնում:

Այդպես էլ այս տարի անոմալ տապը Քվինսլենդի հարավ-արեւելքում իսկական աղետի է վերածվել չղջիկների խմբերի համար:

Շատ մասնագետներ խիստ մտահոգված են: Նրանց կարծիքով՝ այս դեպքը կարող է բացասաբար անդրադառնալ էկոհամակարգերի վրա: Մինչ այդ շարունակում են հայտնաբերել սատկախ չղջիկների, թեեւ մարդկանց խորհուրդ չի տրվում ինքնուրույն հավաքել դրանց. ոմանցից հավանական է կատաղություն փոխանցվի, հաղորդում է Gismeteo-ն: