ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին կհրավիրեն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ ուղիղ վիդեոկապի: Այդ առաջարկին կողմ են արտահայտվել քաղաքացիական ազատությունների հարցերով Եվրախորհրդարանի կոմիտեի 36 անդամներ՝ երեք «դեմի» դիմաց:
Հաղորդում են, որ Սնոուդենը ուղիղ կապով վիդեոկոնֆերանսի ընթացքում կպատասխանի եվրապատգամավորների հարցերին ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայության ենթադրյալ վերահսկողության մասին եվրոպական կառույցների նկատմամբ, ինչպես նաեւ Եվրամիության անդամ երկրների բնակիչների նկատմամբ: Միջոցառման անցկացման օրը դեռ որոշված չէ:
Նախկինում Սնոուդենի հետ շփման այս տարբերակը հարցականի տակ էր, քանի որ այդ դեպքում հնարավոր կլիներ ազդանշանով բացահայտեկ նրա գտնվելու վայրը: Այնուամենայնիվ, եվրապատգամավորների մի մասը պնդել է ուղիղ կապի վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով EFE-ին:





























