Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում փնտրում են ձեռագրով միմյանց նման վեց սպանությունների կազմակերպիչներին երկրամասի Պրեգորոդի եւ Կիրովի շրջաններում: Գործը հետաքննող օպերատիվ աշխատակիցների ու քննիչների կարծիքով՝ հանցագործության կազմակերպիչներին պետք է փնտրել տեղի ընդհատակյա հանցավոր աշխարհի առաջանորդների շրջանում:

Հիմնական վարկածի համաձայն՝ սպանվածները մեծամասամբ մասնավոր փոխադրողներ էին, սպանվել են այսպես կոչված զաքյաթը վճարել հրաժարվելու համար, ինչը մահմեդականների համար տարեկան պարտադիր վճարում է հօգուտ կարիքավորներին, սակայն դրա անվան տակ իրականում գրոհայինները միջոցներ են հավաքում ջիհադի համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ռուս իրավապահները այդ սպանությունների մասնակցության կասկածանքով արդեն փնտրում են Կաբարդինո-Բալկարիայի երեք բնակչի:

Հիշեցնենք, որ Ստավրոպոլի երկրամասի տարածքում սպանված են հայտնաբերվել տարբեր մեքենաներում: Այս պահին պարզվել է զոհերից միայն երեքի անձը, նրանց անունները չեն հրապարակվում: Նախնական վարկածի համաձայն՝ մահացածներից չորսը զբաղվում էին մասնավոր ուղեւորափոխադրումներով: