Խոշորագույն միջազգային ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել դեպի Թաիլանդի մայրաքաղաք իրականացվող տասնյակ չվերթեր: Թռչելուց հրաժարվել են Բանգկոկ Singapore Airlines, Hong Kong Airlines, Cathay Pacific-ը՝ ընդհանուր առմամբ՝ ավելի քան երեսուն չվերթեր:
Հաղորդվում է, որ չվերթերը չեղյալ են հայտարարում ոչ միայն համաշխարհային, այլեւ տեղական փոխադրողները:
Բանգկոկում հունվարի 13-ին ընդդիմությունը ծրագրում է զանգվածային ակցիա իրականացնել երկրի վարչապետ Յինգլակ Չինավաթի քաղաքականության դեմ:
Թաիլանդի ընդդիմադիրները հավաստիացրել են, որ ցույցը չի ազդի օդանավակայանների աշխատանքի վրա, սակայն ընկերությունները որոշում են կայացրել չեղյալ հայտարարել հունվարի 13-ին կայանալիք չվերթերը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























