Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության (ԿԱՀ) ինքնհռչակ նախագահ Միշել Ջոթոդիան, այսօր՝ հունվարի 10-ին, հրաժարական է տվել, հաղորդում է «Ռեյթերս» գործակալությունը:

Ջոթոդիան, որը ԿԱՀ մահմեդական փորքամասնության ներկայացուցիչ է, իրեն նախագահ էր հռչակել նախորդ տարվա մարտին, թեեւ ավելի վաղ երկրի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ հաշտության համաձայնագիր էր ստորագրվել:

Այն ժամանակ «Սելեկա» խմբավորման գրոհայինները՝ կազմված հիմնականում մահմեդականներից, գրավել էին մայրաքաղաք Բանգին: ԿԱՀ-ի տապալված նախագահ Ֆրանսուա Բոզիզեն ստիպված է եղել փախչել երկրից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Դեկտեմբերի սկզբին ԿԱՀ-ի մայրաքաղաքում «Սելեկա»-ի գրոհայինների եւ քրիստոնյա ապստամբների միջեւ բախումներ են տեղի ունեցել: ՄԱԿ-ի տվյալներով այդ անկարգություններին զոհ է գնացել մոտ 600 մարդ, եւս 159 հազար մարդիկ լքել են իրենց տները: