Թուրքիայի Մերսին նահանգի ոստիկանությունը հակակոռուպցիոն գործողություններ է իրականացրել Մերսինի մաքսատան մաքսավորների եւ նրանց հետ հանցավոր գործարքի մեջ մտած անձանց դեմ։

Թուրքական Radikal-ի փոխամցմամբ՝ հունվարի 10-ին, Մերսինի ոստիկանության հետախուզության եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները կաշառք տալու եւ կաշառք վերցնելու կասկածանքով գործողություններ են սկսել Մերսինի մաքսատան աշխատակիցների եւ մի շարք քաղաքացիների դեմ։

Նշվում է, որ գործողությունների թիրախում են 10 մաքսավոր եւ նրանց կաշառք տված 25 քաղաքացի, որոնց նկատմամբ դատարանը ձերբակալման որոշում է կայացրել։