ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ խոդորկովսկին, ով 10 տարվա ազատազրկումից հետո ներում էր ստացել եւ մեկնել Գերմանիա, ժամանել է Իսրայել:

Ենթադրվում է, որ նա կհանդիպի ՅՈՒԿՕՍ-ի նախկին գործընկերների, մասնավորապես Լեոնիդ Նեւզլինի եւ Վլադիմիր Դուբովի հետ, հայտնում է իսրայելական ֆինանսական Calcalist թերթը:

Խոդորկովսկիի մամուլի քարտուղար Օլգա Պիսպանենը հայտնել է, թե Խոդորկովսկիի այցը Իսրայել մասնավոր բնույթ է կրում: «Դա մասնավոր այց է եւ կարճ կտեւի»,- ասել է նա՝ հավելելով, որ առայժմ հայտնի չէ, թե որտեղ կապրի Խոդորկովսկին: