Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է հունվարի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների տվյալները.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58 մլն 597 հազար 935 ԱՄՆ դոլար՝ 405.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 95 մլն 318 հազար 869 ԱՄՆ դոլար՝ 406.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: 

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10 մլն 530 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 408.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 407.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:    

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3 մլն 973 հազար 685 EUR՝ 552.17 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 7 մլն 803 հազար 285 EUR՝ 556.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 671 մլն 826 հազար 416 ՌԴ ռուբլի՝ 12.13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 60 մլն 160 հազար 473 ՌԴ ռուբլի՝ 12.38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: 

2013 թ. դեկտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 71.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 129.8 մլն ԱՄՆ դոլար: