Երիտասարդ քենիացին, ով փորձել էր ինքնասպան լինել ինսեկտիցիդի (միջատներին սպանելու քիմիական նյութի) միջոցով, եւ բժիշկների կողմից հունվարի 8-ին մեռած էր ճանաչվել, հաջորդ օրն ուշքի է եկել դիահերձարանում:

Ներկայումս տղամարդը, ում անունը չի հաղորդվում, գտնվում է հիվանդանոցում, որտեղ վերականգնման կուրս է անցնում: Չկայացած ինքնասպանն իր արարքը սխալմունք է որակել եւ ներողություն է խնդրել հորից, իսկ իրավապահները հետաքննություն են սկսել դիահերձարանում կատարվածի փաստով, հաղորդում է BBC-ն: