Closer պարբերականը խոստացել է իր կայքից հեռացնել գրառումը, որը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրում է դերասանուհի Ժյուլի Գայեի հետ սիրային կապ ունենալու մեջ: Նյութը կհեռացվի Գայեի փաստաբանի պահանջով: Այդ մասին հաղորդել է ամսագրի գլխավոր խմբագիր Լորանս Պյոն:
«Մեզ է դիմել դերասանուհու փաստաբանը եւ խնդրել կայքից հեռացնել ցանկացած հիշատակում դերասանուհի Ժյուլի Գայեի կապի մասին (նախագահի հետ), ինչպես նաեւ հետեւել, որպեսզի այդ մասին հղումները չհայտնվեն Google որոնողական համակարգի էջերում»,- ասել է Պյոն:
Խմբագիրը նշել է, որ «այդ հարցի առնչությամբ Ելիսեյան պալատի հետ կապ չի հաստատվել»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցենք, որ ֆրանսիական Closer ամսագիրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել է քաղաքացիական կնոջը դավաճանելու մեջ: Հունվարի 10-ի տպագիր համարում խմբագրությունը խոստանում է պետության ղեկավարի եւ դերասանուհի Ժյուլի Գայեի կապն ապացուցող լուսանկարներ հրապարակել:
Ֆրանսիայի նախագահին մեղադրել են առաջին տիկնոջը դավաճանելու մեջ
Closer-ի խմբագիրը կոչ է անում չդրամատիկացնել Օլանդի լուսանկարի հետ կապված պատմությունը





























