Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում «Բերկուտի» մարտիկների հետ բախումից հետո հիվանդանոց է տեղափոխվել «Ուկրաինայի երրորդ հանրապետություն» շարժման առաջնորդ, Ուկրաինայի ՆԳՆ-ի նախկին ղեկավար Յուրի Լուցենկոն։
Յուրի Լուցենկոյի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հայտնել է, որ նա գանգուղեղային փակ վնասվածք ունի եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Նրա կին Իրինայի խոսքով՝ ընդդիմադիրը լույս շաբաթ օրվա գիշրը գտնվել է Սվյատոշինսկու ներքին գործերի շրջանային բաժնի մոտակայքում, որտեղ մեծ թվով ակտիվիստներ եւ «Բերկուտի» մարտիկներ էին հավաքվել։ Մարդկանց ավտոբուսներով շրջափակելու ժամանակ ավտոբուսից դուրս են նետվել իրավապահներ եւ սկսել հավածներ տեղալ շրջապատողների վրա, հայտնում է ՈՒՆՆ-ն։
«Յուրան կանգնել է բերկուտցիների ու մարդկանց միջեւ՝ արյունահեղություը դադարեցնելու համար։ Բերկուտցիները սկսել են անխնա ծեծել նրան, արյունը գետի նման էր հոսում։ Գլխի վնասվածքները լուրջ են, ես էլ անմասն չեմ մնացել...» — հայտնել է Իրինա Լուցենկոն եւ հավելել, որ իր ամուսինը ոստիկանական գավազանի ութ հարված է ստացել։
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բախումներից առնվազն չորս մարդ է տուժել։





























