Ճապոնիայի կառավարությունը 8,7 մլրդ իեն (մոտ 83,4 մլն դոլար) կհատկացնի Աֆրիկայի Սահել շրջանից գնացած փախստականներին։
Այս մասին Կոտ դը Իվուարի նախագահ Ալասան Ուաթարայի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։
Հաղորդվում է, որ կողմերը նաեւ պայմանավորվել են շարունակել աֆրիկյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովման գործում համագործակցությունը՝ որպես տնտեսական զարգացման գրավական։
Նշենք, որ Ճապոնիայի վարչապետը ներկայումս պաշտոնական այցով գտնվում է Կոտ դը Իվուարում՝ աֆրիկյան շրջագայության շրջանակում։ Այնուհետեւ Սինձո Աբեն մտադիր է այցելել Մոզամբիկ եւ Եթովպիա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։




























