Ամերիկյան The Health Fitness Revolution պարբերականը կազմել է պետությունների 11 ամենասպորտային առաջնորդների ցուցակը:

Ցուցակում են հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման, Սպիտակ տան երկու նախկին առաջնորդներ Ջորջ Բուշ կրտսերը եւ Բիլ Քլինթոնը, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն, բրիտանական արքայազն Չարլզը, Լյուքսեմբուրգի մեծ դուք Անրին, բրիտանական նախկին վարչապետ Թոնի Բլերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ու Բութանի թագավոր Ջիգմե Կհեսար Նամգյալ Վանգչուկը:

Ասել, թե ներկա ու նախկին առաջնորդներից ով է ավելի սպորտային, դժվար է, քանի որ ֆիզիկական պատրաստվածությունը որոշվում է տարբեր չափանիշներով, որոնք հավասարապես կարեւոր են, հաղորդում է «Կորեսպոնդենտը» http://korrespondent.net/ ՝վկայակոչելով պարբերականին:

Այսպես, եթե պետական առաջնորդները որոշեն մրցել մարտարվեստում, ամենահավանական հաղթողը Պուտինն է: Եթե բասկետբոլ խաղային, ամենայն հավանականությամբ Օբաման կհաղթեր: Վազքի կամ հեծանվավազքի մրցույթում առաջինները կլինեին Ռասմուսենն ու Բուշը: