Հունվարին ԱՄՆ-ը Հարավային Կորեա կուղարկի F-16 12 կործանիչ:
Այս պահին ինքնաթիռները գտնվում են Յութա նահանգի Hill Air Force Base բազայում ու Հարավային Կորեա ուղարկվելու համար պատրաստ կլինեն հունվարի կեսին, ասել է Խաղաղ օվկիանոսի գոտում ԱՄՆ ռազմաօդային ուժերի 7-րդ դիվիզիայի ներկայացուցիչը:
Խաղաղ օվկիանոսի գոտում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունում ընդգծել են, որ քայլն ուղղված է տարածաշրջանում կայնության պահպանությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Yonhapnews-ին:





























