Ռուսաստանյան Ուֆա քաղաքում գիշերային ակումբի այցելու  աղջիկները փորձել են ոստիկաններից հեռու քաշել ներգաղթյալներին, որոնց տեսչությունը հայտնաբերել էր այցելուների շրջանում, հաղորդում են ՆԳՆ շրջանային վարչության մամուլի ծառայությունից:

Աղջիկները մասնավորապես փորձ են կատարել «խլել ծառայողական զենքը, մարմնական վնասվածքներ են հասցրել աշխատակցին» ու վնասել են ծառայողական «Գազել» մակնիշի մեքենան:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշերը «Օգնի Չերնիկովկի» գիշերային ակումբում, որտեղ ՆԳՆ աշխատակիցները ժամանել են ստուգման նպատակով: «Այցելու որոշ  միգրանտների՝ Ռուսաստանի տարածքում օրինական հիմունքներով գտնվելու ստուգումների ժամանակ գիշերային ակումբում գտնվող աղջիկները ակտիվորեն դիմադրել են ոստիկանության աշխատակիցներին»,- ասվում է ՌՀԿ Բաշկիրիայի Քննչական վարչության մամուլի ժառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տեղի ունեցածը գրանցվել է: Իրավախախտներին սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում: