Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող է մեծ ճնշման տակ հայտնվել դերասանուհի Ժյուլի Գայեի հետ իր սիրավեպի մասին հրապարակումների պատճառով։

Հաջորդ շաբաթ նախատեսված է նախագահի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա պետք է ներկայացնի իր տնտեսական ծրագիրը։ Ֆրանսիական մամուլի կարծիքով՝ նախագահի սիրային արկածների մասին հրապարակումը կստվերի Օլանդի քաղաքական հայտարարությունը։

Թերթերից մեկն անգամ հրապարակումը «աղետ» է անվանել նախագահի համար, հայտնում է BBC-ն։

Մամուլի համար հայտարարությունը պետք է նոր շրջադարձ դառնա Օլանդի քաղաքականությունում, սակայն այժմ բոլորը կսպասեն հրապարակումների առնչությամբ նրա արձագանքին։

Հիշեցնենք, ֆրանսիական  Closer ամսագիրը  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել էր քաղաքացիական կնոջը դավաճանելու մեջ: Հունվարի 10-ի տպագիր համարում խմբագրությունը խոստացել էր պետության ղեկավարի եւ դերասանուհի Ժյուլի Գայեի կապն ապացուցող լուսանկարներ հրապարակել:

Ֆրանսիայի նախագահին մեղադրել են առաջին տիկնոջը դավաճանելու մեջ