Իսպանացի թագավոր Խուան Կառլոս 1-ինի դուստր ինֆանտա Քրիստինան, որին կասկածում են ֆինանսական չարաշահումների մեջ, չի պատրաստվում բողոքարկել դատարանի որոշումը իրեն հարցաքննության կանչելու վերաբերյալ եւ «կամավոր կներկայանա» Պալմա դե Մայորկայի դատարանին: Այդ մասին հաղորդում են նրա փաստաբանները:
Ավելի վաղ հաղորդում էին, որ արքայադուստրը մեղադրվում է փողերի լվացման ու հարկային խախտումների մեջ. նրան հարցաքննության են կանչել, որը տեղի կունենա մարտի 8-ին:
Բալեարյան կղզիների դատական պալատի դատավոր Խոսե Կաստրոն ապացուցված է համարում ինֆանտայի կողմից Aizoon ընկերության հաշիվների օգտագործումը, որի համասեփականատեր է հանդիսանում ամուսնու՝ Ինյակի Ուրդանգարինի հետ միասին, պետական միջոցները փոխանցելու համար, որոնք ստացվում էին Նոոս հասարակական ինստիտուտի տարբեր նախագծերի իրականացման համար:
Բացի այդ, ինֆանտա Քրիստինան չի վճարել օրենքով նախատեսված հարկերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























