Ավելի քան 10 ցուցարար ու Բերկուտի մոտ 20 աշխատակիցներ լուրջ վնասվածքներ են ստացել Ուկրաինայի մայրաքաղաքում հունվարի 10-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով:

Մի խումբ ակտիվիստներ պիկետավորել էին Կիեւո-Սվյատոշինյան դատարանի շենքը, երբ կայացվում էր ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց դատավճիռը: Մի մասն արգելափակել էր  դատարանի ներքին մուտքն ու մոտակա փողոցները, որպեսզի ներս չթողնեն ծառայողական մեքենաներին:

Բերկուտի զինվորները հետ են մղել ակտիվիստներին, որպեսզի ծառայողական մեքենարի համար անցուղի բացեն: Բախում է սկսվել, որի հետեւանքով մոտ տաս ակտիվիստ է տուժել, մասնավորապես երեք ազգային պատգամավոր, ինչպես նաեւ մի քանի լրագրող:

«Նվազագույնը 10 ակտիվիստ ձեռքերի ու ոտքերի բաց կոտրվածքներ ունեին, գլխուղեղի վնասվածքներ»,- Ինտերֆաքս-Ուկրաինա գործակալությանը հաղորդել է Ուկրաինայի ազգային պատգամավոր Յուրի Սիրտյուկը «Սվոբոդա» կուսակցությունից:

«Դարձյալ արյուն, տասնյակ վիրավորներ: Մի տղայի «Բերկուտը» մետաղե դարպասի վրա են նստեցրել՝ վահաններով սեղմելով. Մետաղե լարերը խրվել են ոտքերի մեջ, պատռել մաշկն ու մկանները: Մի քանի հարյուր մարդ մարզված ու հատուկ պատրաստված «բերկուտայինների» դեմ»,- գրել է «Երրորդ ուկրաինական հանրապետություն» շարժման առաջնորդ Յուրի Լուցենկոն: Այդ մասին հաղորդում է Censor.net-ը: 

Ուկրաինական հատուկ նշանակության ջոկատները ծեծել են ՆԳՆ-ի նախկին ղեկավար Լուցենկոյին 

Իր հերթին ուկրաինական ոստիկանությունը մի շարք քրեական գործեր է հարուցել իրավապահների նկատմամբ ավազակության, բռնության փաստերի առթիվ: Բախման հետեւանքով տուժել է 20 «բերկուտային», հաղորդում է «Կորեսպոնդենտը»՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ հասարակության հետ կապերի վարչությանը: