Եգիպտական զինված ուժերի հրամանատար Աբդել Ֆաթահ Սիսին համաձայնել է մասնակցել նախագահական ընտրություններին, եթե դա պահանջեն ժողովուրդն ու բանակը: Այդ մասին հաղորդում են եգիպտական պետական լրատվամիջոցները:

Գեներալը համարում է, որ ինքն իրավունք չունի հեռանալ քաղաքականությունից, եթե ժողովուրդն իրենից պահանջում է ղեկավարել երկիրը, հայտարարել է  եգիպտական պաշտոնյան France Press գործակալությանը:

Գեներալ Սիսիի ծրագրերի մասին հաղորդագրությունները հրապարակել են նոր սահմանդրության ընդունման հանրաքվեից մի քանի օր առաջ՝առաջինը քվեարկությունների այն շարքից, որ նախատեսում է անցկացնել բանակի աջակցությունը վայելոց կառավարությունը՝ 2013թ.-ի հուլիսին իսլամիստ նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալումից հետո ընտրական համակարգը վերականգնելու նպատակով:

Գեներալ Սիսն այն մարդն է, ում պատկանում է իրական իշխանությունը՝ չնայած, որ գոյություն ունի անցումային կառավարություն: Նրա անվան շուրջ աճում է անձի պաշտամունքը, թեեւ շարունակում է ժողովրդրի շրջանում վայելել առաջնորդի հեղինակությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գեներալը մեծ դեր է ունեցել նախագահ Մուրսիին իշխանությունից հեռացնելու գործում: