Կես տոննա քաշով կոկաինի խոշոր չափաբաժին է առգրավվել Գվատեմալայում շաբաթ օրը, հաղորդում են լատինամերիկյան լրատվամիջոցները: Թմրանյութերը հայտնաբերել են փոքր ինքնաթիռում, որը վայրէջք էր կատարում երկրի մասնավոր ավիաակումբներից մեկի հրապարակում:
Ինքնաթիռ, որը ենթադրաբար գրանցված էր Կոստա-Ռիկայում, Գվատեմալա էր ժամանել Վենեսուելայից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինքնաթիռում կոկաինի առկայության մասին տեղեկությունը Գվատեմալայում ստացել էին Կոլումբիայի եւ Վենեսուելայի իշխանությունների կողմից: Համատեղ ոստիկանական- բանակային գործողության արդյունքում ձերբակալել են երկու գվատեմալցու, որոնք գտնվում էին ինքաթիռում: Գվատեմալան Հարավային Ամերիկայից ԱՄՆ թմրանյութերի տեղափոխման հիմնական կետերից մեկն է:
Գվատեմալայի իշխանությունները համարում են, որ երկրում հանցավորության բարձր մակարդակը պայմանավորված է հենց թմրանյութերի վաճառքի հետ:





























