Նախօրեին երեկոյան ՄԿԱԴ-ի վրա գտնվող «Լերու Մերլեն» խանութի մոտակայքում վնասվածք ստացած անձը օրենքով գող Դաթո Փոթիյսկին էր: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են Պոդմոսկովյեի իրավապահ մարմիններից: այսօր առավոտյան նա մահացել է Կրասնոգորսկ քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Նախկինում շրջանային ոստիկանության մամուլի ծառայությունում հաղորդում էին, որ տղամարդու վրա հարձակում են գործել առեւտրի կենտրոնի մոտ, որը գտնվում է ՄԿԱԴ-ի 66-րդ կմ_Ի վրա, ժամը 21:00-ին: «Անհայտ անձը ատրճանակից կրակել է տղամարդում ուսին ու որովայնին, ով կնոջ ու երեխայի հետ դուր էր գալիս խանութից, այնուհետ հարձակում գործողը փախուստի է դիմել: Տուժածին նախքան ոստիկանության դեպքի վայր հասնելը տեղաոխել էին հիվանդանոց»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

«Տուժածը ծագումով վրացի, 1964թ.-ին ծնված Դաթո Մեքելաձեն է, ով երկու տարի առաջ հրաժարվել էր քրեական աշխարհում «օրենքով գողի» կոչումից: Տղամարդը որովայնի եւ կրծքի վնասվածք է ստացել, նա մահացել է հիվանդանոցում»,- հայտնել է աղբյուրը, հավելելով, որ դեպքի վայրում հայտնաբերվել է Ստեչկինի տրավմատիկ զենք, որը ձեւափոխված էր հրազենի: