Ինդոնեզական Սումատրա կղզու ավելի քան 25000 բնակիչ ստիպված է եղել լքել իր բնակարանը արթնացած Սինաբունգ հրաբխի պատճառով, որն ակտիվացել է երկու շաբաթ առաջ:

Շաբաթ օրը մի քանի ժայթքում է տեղի ունեցել, որոնց հետեւանքով մոտակա գյուղերը ծածկվել են տաք մոխրի տաս սանտիմետրանոց շերտով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սինաբունգ հրաբուխը չորս դար շարունակ չէր ակտիվացել, երկարատեւ դադարից հետո առաջին անգամ արթնացել էր 2010թ.-ին, հետո 2013թ.-ի սեպտեմբերին: Ինդոնեցիայի սահմանին են գտնվում մի քանի տեկտոնական ճեղքվածքներ, հաշվվում է ավելի քան 1000 հրաբուխ: