Ղըրղըզստանի իշխանությունները որոշել են ժամանակավոչ փակել բոլոր սահմանային ու մաքսային անցակետերը Տաջիկստանի հետ սահմանին: Այդ մասին ասվում է հատուկ նոտայում, որը պաշտոնական Բիշքեքն ուղղել Տաջիկստանի արտգործնախարարությանը:

Անցակետերը փակ կլինեն մինչեւ ստեղծված իրավիճակի կայունացումը: Տվյալ միջոցը ձեռնարկվել  միջէթնիկական բախումների կանխարգելման եւ սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության ապահովման նպատակով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Շաբաթ օրը Ղըրղըզստանի Բատկենյան մարզի Ակ-Սայ բնակավայրում տեղի է ունեցել փոխհրաձգություն ղըրղըզ ու տաջիկ սահմանապահների միջեւ, որի ընթացքում ականանետներ են կիրառվել: Բախման հետեւանքով ղըրղըզական կողմում 6 զինծառայող վիրավորվել է, նրանցից երկուսն այժմ ծանր վիճակում են: Ղըրղըզստանի կառավարությունը պնդում է, որ կրակը բացել է տաջիկական կողմը: Փոխհրաձգության պատճառները պարզելու համար Բատկենյան մարզ են ուղեւորվել հանրապետութնա սահմանապահ ծառայության ղեկավարները:

Ղըրղըզստանի ԱԳՆ-ից հաղորդում են, Տաջիկստանին եւս մեկ նոտա են հղել, որում Բիշքեքն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված դրության եւ տաջիկ զինվորների կողմից հրազենի կիրառման կապակցությամբ: