Ուկրաինայում Ստրելկովոյե գյուղի շրջանում գտնվող Սիվաշ լճի մոտակայքում(Խերսոնի մարզի Գենիչեսկի շրջան) շաբաթ օրը, հունվարի 11-ին, երեք մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդել են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային վարչությունից, երեք տղամարդ հունվարի 11-ի առավոտյան պալստմասե շարժիչային նավակով որսի են դուրս եկել Սիվաշ լճում ու անհետ կորել են: Երեկոյան հայտնաբերվել է շրջված նավակը, իսկ քիչ անց նաեւ խեղդված որսորդների դիակները, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Զոհվածներից մեկը Դնեպրոձերժինսկյան քաղաքային խորհրդի պատգամավոր Արտաշ Չոբանյանն է(Դնեպրոպետրովսկի մարզ):