Շեյխ Հասինան, Ազգային լիգա կուսակցության առաջնորդը, ով 2009թ.-ից կառավարում է Բանգլադեշում եւ հունվարին կայացած խորհրդարանական ընտրություններում լիակատար հաղթանակ էր տարել, կիրակի վարչապետի երդման արարողություն է անցկացրել, հաղորդում են Բանգլադեշի լրատվամիջոցները:
Բանգլադեշի՝ մեկ պալատից բաղկացած խորհրդարանում ընտրություններ անցկացվում են հինգ տարին մեկ անգամ: Շեյխ Հասինան արդեն երրորդ անգամ է Բանգլադեշի վարչապետ ընտրվում(նա կառավարությունը գլխավորել է 1996-2001թթ. եւ 2009թ.-ից): Վարչապետի երդման արարողությունը տեղի է ունենում մայրաքաղաքում նախագահ Աբդուլա Համիդի ներկայությամբ: Այս պահին երդման արարողությանը ներկա են Ազգային լիգայի կառավարության նախարարները: Տեղական լրատվամիջոցների տվյալներով` նախարարների կաբինետում մոտ 50 նախարարների կեսը նոր անձինք են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Շեյծ Հասինան խոստանում է Բանգլադեշում քաղաքական կայունություն հաստատել:
Նա հայտարարում է, որ ծրագրում է տաս տարվա ընթացքում երկիրը վերածել «եկամուտի միջին մակարդակ ունեցող պետության» ու լուծել նրա բազմաթիվ խնդիրները:
Ընտրությունները կայացել են հունվարի 5-ին: Երկրի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Բանգլադեշի ազգայնական կուսակցությունը, եւ մի շարք այլ ընդդիմադիր կուսակցություններ բոյկոտել են ընտրությունները, քանի որ Շեյխ Հասինան չի կազմել անկուսակցական ժամանակավոր կառավարություն դրանց անցկացման համար, ինչպես որ պահանջում էր ընդդիմությունը:





























