Ընտանեկան վեճն ավարտվել է 3-ամյա երեխային հիվանդանոց տեղափոխելով՝ գանգի կոտրվածքով: Միջադեպը տեղի է ունեցել Լենինգրադի մարզի Տիխվին քաղաքում: Շաբաթ օրը տեղական հիվանդանոց են տեղափոխել 3-ամյա տղայի՝ «փակ գանգուղեղային վնասվածք. գանգի ստորին եւ հիմնական մասի կոտրվածք» ախտորոշմամբ: Այս պահին երեխան վերակենդանացման բաժնում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես ծանր, հաղորդում են ՌԴ ՔԿ-ից:

Նախնական տվյալների համաձայն՝ շաբաթ երեկոյաին ընտանիքի հայը կնոջ եւ երկու երեխաների՝ 9-ամյա աղջկա եւ 3-ամյա տղայի հետ տանն էր:

Ծնողների միջեւ վեճ է սկսվել, որի ընթացքում գլխի ծանր վնասվածք է ստացել փոքրահասակ տղան, հաղորդում է ՆՏՎ-ն: Տվյալ փաստի առթիվ ՌԴ ՔԿ Լենինգեւադի մարզի քննչական մարմինները նախաքննչական գործողություններ են իրականացնում: